Ալոնսո. Դժվար է փակել «Ֆերարիի» դռները

«Ֆերարիի» նախկին ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն պատմել է, թե ինչքան դժվար է իր համար հեռանալ թիմից:

-Ինձ համար շատ դժվար է փակել «Ֆերարիի» դռները՝ իմանալով, որ մյուս տարի այլևս «կարմիր թիմում» չեմ աշխատելու: Ինձ համար սա շատ բարդ որոշում էր: Ակնկալում եմ, որ անցյալ տարի նույնքան դժվար է եղել Ֆելիպե Մասայի համար:

Ընդ որում, ես պետք է ասեմ, որ կարոտում եմ պատվո հարթակ բարձրանալուն, հաջողությունները շամպայնով նշելուն, հաղթանակներն ու տիտղոսները տոնելուն: Եվ ինձ թվում է, որ նոր նախագծի մասնակցությունը ինձ թույլ կտա աստիճանաբար վերադառնալ այն ամենին, ինչի կարիքն ունեմ: Հնարավոր է, որ ոչ հաջորդ տարի, բայց ես համոզված եմ, որ մոտ ապագայում նորիցպայքարելու եմ մրցանակների համար:

Ինձ թվում է՝ հաջորդ տարի բոլորի համար շատ դժվար կլինի գերազանցել «Մերսեդեսին»: Բայց ես հույս ունեմ, որ կկարողանամ սկսել ավելի լավ հանդես գալ, ավարտել պատվո հարթակին և ցույց տալ լավագույն արագությունը,-«Մակլարենի» նորեկի խոսքերն է մեջբերում «Autosport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում