«Միլանը» պարտվեց «Ջենոային», այլ արդյունքներ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց 3 հանդիպում: «Միլանն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Ջենոային». հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Լուկա Անտոնելին:

«Լացիոն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ: Հռոմեական թիմի կազմում աչքի ընկան Ստեֆանո Մաուրին և Ֆելիպե Անդերսոնը, իսկ դաշտի տերերի միակ գնդակը խփեց Ռաֆաելե Պարադինոն: 

Գոլառատ ստացվեց «Ատալանտա»-«Չեզենա» հանդիպումը, որում 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին դաշտի տերերը: 

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ջենոա»-«Միլան»` 1:0
Գոլը` Անտոնելի 32՛

«Պարմա»-«Լացիո»` 1:2
Գոլերը` Պալադինո 45՛ – Մաուրի 48՛, Անդերսոն 59

«Ատալանտա»-«Չեզենա»` 3:2
Գոլերը` Բենալուան 46՛, Ստենդարդո 50՛, Մորալես 52՛ – Դեֆրել 31՛, 43՛

Հավելենք, որ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ կայքի գլխավոր էջում` աղյուսակների հատվածում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում