«Սպարտակ»-«Ուրալ»` 2:0, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր Եկատերինբուրգի «Ուրալին»:

Առաջին խաղակեսում «Սպարտակն» ուներ տարածքային առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորությունները շատ չէին: Աչքի ընկնելու հնարավորություն ուներ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային կազմում, սակայն նրա մոտ տարածությունից կատարած հարվածը նշակետին չհասավ: «Ուրալը» մի քանի վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, սակայն չկարողացավ բացել հաշիվը: Արդյունքում երկրպագուների սուլոցների ներքո թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ կեսում Մուրա Յակինի սաներին հաջողվեց 2 գնդակ խփել և սպասված հաղթանակ տոնել: 63-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Խոսե Խուրադոն, իսկ 85-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոմուլոն: Նշենք նաև, որ Յուրա Մովսիսյանը 56-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Դենիս Դավիդովին:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ 13-րդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 13 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Սպարտակ»-«Ուրալ»` 2:0
Գոլերը` Խուրադո 63՛, Ռոմուլո 85՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում