Յուրա Մովսիսյանը հաղթանակը նվիրել է Գյումրիի երկրաշարժի զոհերին

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ակումբի՝ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում երեկ «Ուրալի» նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է 1988-ին Գյումրիի երկրաշարժից զոհվածերի հիշատակին։

«Այսօրվա հաղթանակը նվիրում եմ նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը Հայաստանում 1988-ի Գյումրիի երկրաշարժի պատճառով։ Նրանք միշտ մեր սրտերում են»,ճգրել է արմատներով գյումրեցի ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում