Տորրեսը կարող է վերադառնալ «Ատլետիկո»

Տորրեսը կարող է վերադառնալ «Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկոն» կարող է վերադարձնել իր նախկին աստղին՝ հարձակվող Ֆերնանդո Տորրեսին, գրում են իսպանական լրատվամիջոցները։

Իսպանիայի չեմպիոնները մտադիր են հարձակվողի ձեռք բերել, քանի որ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ չէ թիմի իտալացի ֆուտբոլիստ Ալեսիո Չերչիի խաղից։ Հնարավոր է՝ «Ատլետիկոն» վերջինիս ծառայություններից հրաժարվի արդեն առաջիկա հունվարին։

Հաղորդվում է, որ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար կարող է Մադրիդ վերադառնալ ներկայումս վարձավճարով «Միլանում» հանդես եկող Ֆերնանդո Տորրեսը։ Իսպանացի ֆուտբոլիստը ճանաչման է հասել հենց մադրիդյան ակումբում։

Որպես հավանական տարբերակ նշվում է, որ երկու ակումբները կարող են փոխանակել իրենց հարձակվողներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում