Ռոնալդուն թիմակիցներին անվանական ժամացույցներ է նվիրել (լուսանկար)

Ռոնալդուն թիմակիցներին անվանական ժամացույցներ է նվիրել (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նվեր է մատուցել թիմակիցներին։

«Արքայական ակումբն» ուղևորվել է «Ալմերիայի» դեմ արտագնա հանդիպմանը։ Ուղևորության ընթացքում Ռոնալդուն թիմակիցներին անվանական ժամացույցներ է նվիրել` ի հիշատակ «Լա Դեսիմայի»՝ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթի նվաճման։

Ժամացույցները իտալական «Bvlgari» ապրանքանիշի սահմանափակ քանակով հատուկ թողարկումն են։

«Marca»-ի տվյալներով՝ ժամացույցներն արժեն 6800 եվրո։ Թվատախտակի վրա նշված են այն տարիները, երբ «Ռեալը» նվաճել է ՉԼ գավաթը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Ալվարո Արբելոան և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում