Մոուրինյու. Տորրեսը հունվարին «Չելսի» չի վերադառնա

Մոուրինյու. Տորրեսը հունվարին «Չելսի» չի վերադառնա

Վարձավճարով իտալական «Միլանում» հանդես եկող Ֆերնանդո Տորրեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չիի վերադառնա «Չելսի», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները։ Այդ մասին հայտարարել է «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

-Ֆերնանդո Տորրեսը միանշանակ այս ձմեռ «Չելսի» չի վերադառնա, դա հաստատ է։ Այդ մասին հիմա խոսք լինել չի կարող,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «The Mirror» պարբերականը։

Իսպանացի 30-ամյա հարձակվողը «Միլանի» կազմում 10 հանդիպման է մասնակցել և մեկ գոլ խփել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում