Տարվա լավագույն ավտոարշավորդները. Հեմիլթոնն առաջատարն է (տեսանյութ)

Տարվա լավագույն ավտոարշավորդները. Հեմիլթոնն առաջատարն է (տեսանյութ)

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել է տարվա լավագույն ավտոարշավորդ «Ֆորմուլա-1»-ի թիմերի ղեկավարների քվեարկությամբ։ Այն կազմակերպել է բրիտանական «Autosport» պարբերականը։

Քվեարկությունն անցկացվել է «Ֆորմուլա-1»-ում առկա սկզբունքի նմանությամբ։ Յուրաքանչյուր քվեարկող ներկայացրել է լավագույն արշավորդների իր տասնյակը, իսկ միավորները տրվել են հետևյալ հերթականությամբ՝ 25 միավոր (առաջին տեղ) – 18 – 15 – 12 – 10 – 8 – 6 – 4 – 2 – 1։

Լավագույն տասնյակն այս տեսքն ունի՝

1.Լյուիս Հեմիլթոն – 194

2.Ֆերնանդո Ալոնսո – 155

3.Դանիել Ռիկարդո – 135

4.Վալտերի Բոտաս – 119

5.Նիկո Ռոսբերգ – 115

6.Ֆելիպե Մասա – 55

7.Սեբաստիան Ֆետել – 53

8.Ժյուլ Բյանկի – 44

9.Ջենսոն Բաթոն – 40

10. Դանիել Կվյատ – 28

Հետևեք մեզ նաև Telegram-ում