Daily Star. Ռոջերսը շոկային տրանսֆեր է պատրաստում

Daily Star. Ռոջերսը շոկային տրանսֆեր է պատրաստում

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է ցնցել ակումբի երկրպագուներին՝ թիմ վերադարձելով նրա նախկին հաձակվողին, գրում է «Daily Star» պարբերականը։

Աղբյուրը վստահեցնում է, որ «Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչը որոշել է «Էնֆիլդ» վերադարձնել հարձակվող Ֆերնանդո Տորրեսին։

30-ամյա իսպանացու տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», սակայն նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Միլանում»։ Հունվարին Տորրեսը կարող է հասանելի դառնալ նոր գործարքների համար, և Ռոջերսը մտադիր է ձեռք բերել նրան, վստահեցնում է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում