Բենիտես. Տորրեսը վստահության կարիք ունի

Բենիտես. Տորրեսը վստահության կարիք ունի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի` «Միլանի» հետ խաղից առաջ խոսել է հարձակվող Ֆերնանդո Տորրեսի մասին:

«Տորրեսը թոփ ֆուտբոլիստ է, ով հիանալի էր հանդես գալիս «Լիվերպուլում», երբ ես է մարզում թիմը: Նա վստահության կարիք ունի: Իմ կարծիքով` նա կարող է փոխել ցանկացած թիմի խաղ»,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Տորրեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», «Միլանում» նա խաղում է վարձավճարով: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Տորրեսը «Նապոլի» տեղափոխվելու հնարավորություն ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում