«Միլանը» հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

«Միլանը» հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով. մեկական գոլի հեղինակ դարձան Ժերեմի Մենեզը և Ջակոմո Բոնավենտուրան:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Նապոլին» նույնքան միավորով 7-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Միլան»-«Նապոլի»` 2:0
Գոլերը` Մենեզ 6՛, Բոնավենտուրա 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում