Հեմիլթոնին ու Ռոսբերգին արգելել են շփվել իրար հետ (տեսանյութ)

Հեմիլթոնին ու Ռոսբերգին արգելել են շփվել իրար հետ (տեսանյութ)

«Մերսեդեսի» գործադիր տնօրեն Տոտո Վոլֆը պատմել է, թե Սպայի միջադեպից հետո, երբ մրցուղու վրա բախվեցին թիմի ավտոարշավորդներ Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը, ինչպես է գործել թիմը:

Ինչպես հաղորդում է «Autosport»-ը, թիմի ղեկավարությունը որոշել է արշավորդներին խիստ կարգապահական կանոնների ենթարկել: Նույն երեկոյան նրանց հաղորդվել է, որ նրանք այնքան ժամանակ իրավունք չունեն խոսել միմյանց կամ թիմի անդամներից որևէ մեկի հետ, քանի դեռ թիմն ինքը նրանց հետ չի կապվել:

-Այդ իրավիճակից դուրս եկանք որպես շատ ուժեղ թիմ: Ասացինք, որ ոչ մի արշավորդ այլևս թիմի գործերին չի խառնվելու: Մենք մեկ ամբողջություն ենք, և դա միավորում էր մեզ: Թիմում չի կարելի խաղեր խաղալ, դա կարող է վատ ելք ունենալ: Երբ արշավորդները վերադարձան բազա, հասկացան, որ ամեն ինչ փոխվել է:

Մենք զգուշացրինք, որ նրանք այլևս չեն կարող նման բաներ անել: Մարդիկ օրուգիշեր աշխատել են ոչ նրա համար, որ իրենց աշխատանքը ջուր լցվի արշավի հենց երկրորդ շրջանում:

Մենք զգուշացրինք, որ եթե նման բան կրկնվի՝ ստիպված կլինենք որոշել՝ շարունակե՞լ համագործակցությունը, թե՞ ոչ, և դա օգնեց,-հայտարարել է Վոլֆը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում