Վարազդատ Ավետիսյանը ֆուտբոլ է վերադառնում

Վարազդատ Ավետիսյանը ֆուտբոլ է վերադառնում

Երևանի «Արարատում» փոփոխությունները շարունակվում են։

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, «Արարատ» են վերադարձել պաշտպաններ Գորիկ Խաչատրյանն ու Վահե Մարտիրոսյանը, ովքեր արդեն պայմանագրեր են ստորագրել թիմի հետ: Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերն Արմեն Դուրունցի եւ Ավետիս Ղազարյանի հետ:

Միևնույն ժամանակ «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի ավագ մարզիչ Վահե Յաղմուրյանի հետ, ով նաև «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն էր:

«Արարատի» ավագ մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, իսկ երկրորդ թիմը կգլխավորի Գալուստ Պետրոսյանը:

Վարազդատ Ավետիսյանն անցյալ տարի հայտարարել էր, որ հեռանում է ֆուտբոլից, և տարի լքել էր «Փյունիկը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում