Զիդանը դարձել է «Mango» ընկերության դեմքը (տեսանյութ)

Զիդանը դարձել է «Mango» ընկերության դեմքը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է համագործակցել «Mango» ապրանքանիշի հետ: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը նկարահանվել է ապրանքանիշի նոր հավաքածուի հոլովակում: Նկարահանումները տեղի են ունեցել Մադրիդում, Զիդանի հետ աշխատել է լուսանկարիչ Բու Ջորջը և ոճաբան Մարինա Մարտինեսը:

«Ես վաղուց ապրում եմ Իսպանիայում, այդ իսկ պատճառով հիանալի գիտեմ «Mango» բրենդը: Երբ ինձ առաջարկեցին դառնալ ընկերության դեմքը, անմիջապես համաձայնեցի, քանի որ սիրում, երբ մարդիկ մատչելի գնով որակյալ հագուստ են ձեռք բերում»,-Զիդանի խոսքը մեջբերված է «As»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում