Գալիանի. Իտալիայում հնարավոր չէ Իբրահիմովիչին «ՊՍԺ»-ից շատ գումար առաջարկել

Գալիանի. Իտալիայում հնարավոր չէ Իբրահիմովիչին «ՊՍԺ»-ից շատ գումար առաջարկել

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին պատմել է, թե ինչու է Զլատան Իբրահիմովիչն իտալական ակումբից տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:

«Իբրան կարող էր կարիերան մեր ակումբում ավարտել: Խնդիրն այն է, որ ֆուտբոլում եկամուտ էինք ստանում մարզադաշտերից և հեռարձակման իրավունքների վաճառքից, սակայն հայտնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր ունեն հարստություն, որը չունեն եվրոպացիները: Դա շատ բան փոխեց:

Իբրահիմովիչի տրանսֆերը գնեց մի ակումբ, որը ղեկավարում է Քաթարի թագավորական ընտանիքը: Ցավոք, այդպիսին է իրականությունը: Բոլորը գիտեն, թե ֆինանսապես ինչ վիճակում է Իտալիան, և հնարավոր չէ Զլատանի մակարդակի ֆուտբոլիստին առաջարկել ավելի շատ գումար, քան առաջարկեց «Պարի Սեն Ժերմենը»: Վերջին տարիներին ամեն ինչ փոխվել է: Այժմ այսպիսին է իրականությունը»,-Գալիանիի խոսքը մեջբերում ենք «Football Italia»-ից:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում մասնակցել է 85 խաղի և խփել է 56 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում