Արամ Հայրապետյանը դարձավ «Արարատի» ֆուտբոլիստ

Արամ Հայրապետյանը դարձավ «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջին կեսում 192 սմ հասակ ունեցող Հայրապետյանը պաշտպանում էր Երևանի «Բանանցի» դարպասը, սակայն աշնանը չեմպիոնը խզել էր պայմանագիրն Հայրապետյանի հետ:

Նախկինում Հայրապետյանը հանդես է եկել Ռուսաստանի «Սոչի-04», «Կուզբաս» և «Սմենա» թիմերի կազմում::

Հետևեք մեզ նաև Telegram-ում