Speedweek. Ալոնսոն հանդիպում է Ռամոսի նախկին ընկերուհու հետ

Speedweek. Ալոնսոն հանդիպում է Ռամոսի նախկին ընկերուհու հետ

Գերմանական «Speedweek» պարբերականը, հղում կատարելով իսպանական աղբյուրներին, գրում է, որ «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մոդել Դարյա Կապուստինայից բաժանվելուց մեկ շաբաթ անց նոր հարաբերություններ է սկսել։ Ալոնսոյի նոր ընկերուհին իսպանացի հեռուստահաղորդավարուհի Լարա Ալվարեսն, ով ավելի վաղ հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։

Որպես ապացույց համացանցում առայժմ միայն մեկ լուսանկար է շրջանառվում, որում Ալոնսոն և Ալվարեսը միասին են «Ֆերարիի» սուրբծննդյան երեկույթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում