Կորյանը կարող է տեղափոխվել «Սպարտակ»

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը կարող է կարիերան շարունակել Մոսկվայի «Սպարտակում», հայտնում է «Футбол» օրաթերթը։

19-ամյա ֆուտբոլիստը որոշել էր չերկարաձգել«Լոկոմոտիվի» հետ պայմանագիրը՝ հայտնելով, որ ուզում է ուժերը փորձել այլ ակումբում, քանի որ «Երկաթուղայինները» նրան հնարավորություն չէին տվել ինքնադրսևորվելու։

Ընթացիկ մրցաշրջանում Կորյանը երիտասարդական առաջնությունում մասնակցել է «Լոկոմոտիվի» 14 հանդիպման և 13 գոլ խփել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում