Լոպեսը պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը պատմել է, թե ինչն է իրենց ստիպել ընթացիկ մրցաշրջանից առաջ տեղափոխվել իտալական «Միլան»։ Իսպանացի դարպասապահը հայտարարել է, որ հիմնական պատճառը եղել է Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրը։

-Այն ժամանակ, երբ «Ռեալում» միայն ես և Կասիլյասն էինք խաղում, նորմալ իրավիճակ էր, երկուսս էլ որոշակի խաղաժամանակ էինք ստանում։ Իսկ երբ թիմում հայտնվեց Կեյլոր Նավասը, ես հասկացա, որ արդեն իմ գործերը նախկինից վատ կլինեն, և սկսեցի մտածել նոր ակումբ գնտնելու մասին։ Իսկ «Միլանն» ընտրելու հարցում ինձ օգնեցին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և «Ռեալի» դարպասապահների մարզիչ Վիլիամ Վեչին։ Այս տեղափոխոթւյան շնորհիվ ինձ համար մեծ հնարավորություններ ստեղծվեցին,-ասել է Լոպեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում