«Միլանը» կարող է վարձակալել «Ման. Սիթիի» պաշտպանին

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մատիա Նաստասիչը հայտնվել է «Շալկեի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում։

Նաստասիչը դուր է գալիս նաև «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին, սակայն ավելի շատ գելզենկիրխենցիներն ու «ռոսոներիներն» են ցույց տալիս իրենց հետաքրքրվածությունը։ Ակնկալվում է, որ երկու ակումբներն էլ կփորձեն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 2-ամյա սերբ ֆուտբոլիստին։։

«Միլանը» մտադիր է նախ վարձակալել պաշտպանին՝ հետագայում 10 մլն ֆունտով նրան ձեռք բերելու համար։

Այս մրցաշրջանում Նաստասիչը դեռ խաղաժամանակ չի ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում