Գալիանի. «Միլանը» կարող է պայքարել ՉԼ-ում տեղի համար, եթե…

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին գովել է թիմին Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Ռոմայի» դեմ խաղից հետո (0:0)։

-«Ռոմայի» դեմ «Միլանն» իսկական թիմային խաղ ցուցադրեց։ Կար մարտական ոգի, արդյունքի հասնելու ցանկություն և վճռականությւոն, անգամ երբ մրցակցից թվով ավելի քիչ էինք։

Եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես այս խաղում, ապա կկարողանանք պայքարել Չեմպիոնների լիգայում տեղի համար։ Ինձ թվում է, որ թիմը կոտրել է իրավիճակը, երբ վերջին շրջանում միշտ պարտվում էինք մեծ ակումբներին,-ասել է Գալիանին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում