Կարագեր. Դեմ եմ, որ Տորրեսը վերադառնա «Լիվերպուլ»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ հարձակվող Ֆերնանդո Տորրեսի վերադարձն ակումբ այնքան էլ օգտակար չի լինի «մերսիսայդցիների» համար։

-Ես դեմ եմ, որ Տորրեսը «Լիվերպուլ» վերադառնա։ Եթե «Լիվերպուլը» ցանկանում է հարձակվողի ձեռք բերել, ապա թիմին երիտասարդ, թարմ, վառ հարձակվող է պետք, ով ուզում է հաջողության հասնել և հայտնի դառնալ։

Տորրեսը փայլուն կարիերա է ունեցել, տիտղոսներ նվաճել, բայց նրա լավագույն տարիներն անցյալում են,-ասել է Կարագերը։

Տորրեսը այժմ վարձավճարով խաղում է «Միլանում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում