«Արարատը» 4 արտասահմանցի նորեկ կունենա

Հունվարի 12-ին «Արարատին» կմիանան 4 արտասահմանցի ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա բելգիացի կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանը նախկինում հանդես է եկել Բելգիայի «Սենտ Թրույդեն» և Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում, ինչպես նաև Բելգիայի Մ-18 և Մ-19 պատանեկան հավաքականների կազմում:

24-ամյա լիտվացի կիսապաշտպան Եվգենի Մորոզը խաղացել է տեղի «Վետրա», «Էկրանաս», «Վիլնյուս», «Դայնավա», «Գրանիտաս» և «Շաուլյայ» թիմերի կազմում: Մորոզը ներկայացրել է նաև Լիտվայի Մ-19 և Մ-21 հավաքականները:

22-ամյա ամերիկացի կիսապաշտպան Վիկտոր Գարզա Գարզան հանդես է եկել Մեքսիկայի «Տիգրես» և ԱՄՆ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ու «Դալաս» թիմերում:

23-ամյա հարձակվող Բավոն Թշիբուաբուան ներկայացնում է Կոնգոն և նախկինում խաղացել է Բելգիայի «Ժերմինալ» ու Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում: Նա մեկ հանդիպում է անցկացրել իր երկրի ազգային հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում