AS. Տորրեսն «Ատլետիկո» է վերադառնում Սիմեոնեի շնորհիվ

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Ֆերնանդո Տորրեսի՝ 7 տարի անց կրկին «Ատելտիկո» վերադառնալու հետ կապված։

Ինչպես գրում է իսպանական «AS» պարբերականը, այդ տեղափոխության նախաձեռնողը մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ Արգենտինացի մասնագետը Տորրեսին վերադարձնելու առաջարկ է արել դեռև ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այն ժամանակ ակումբի ղեկավարությունը չի կարողացել համաձայնության գալ նախկին ֆուտբոլիստին վերադարձնելու հարցում։

Երեք շաբաթ առաջ բանակցությունները վերսկսվել են, և Սիմեոնեն վերջապես ստացել է իր ցանկացած հարձակվողին։

Հաղորդվում է, որ Տորրեսը «Ատլետիկոյի» գույները կպաշտպանի Իսպանիայի առաջնության երկրորդ շրջանից սկսած՝ համաձայն «Միլանի», Լոնդոնի «Չելսիի (ում պատկանում են Տորրեսի իրավունքները) և Ատլետիկոյի միջև կայացած համաձայնության։ Տորրեսն իսպանական ակումբում կխաղա մինչև 2016-ի հունիսը։ Իտալացի հարձակվող Ալեսիո Չերչին կտեղափոխվի «Միլան»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում