Իսրաել Տորրես. Հիանալի կլինի, եթե Ֆերնանդոն վերադառնա «Ատլետիկո»

«Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի եղբայրը` Իսրաել Տորրեսը հայտարարել է, որ Ֆերնանդոն անհամբերությամբ սպասում է Մադրիդի «Ատլետիկո» վերադարձին: 

«Ֆերնանդոն երջանիկ է և չի կարողանում համբերել: Հիանալի կլինի, եթե նա վերադառնա «Ատլետիկո»: Այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա. այնպես որ` մնում է սպասել»,-Իսրաելի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Ֆերնանդո Տորրեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», «Միլանում» նա հանդես է գալիս վարձավճարով, իսկ «Ատլետիկոյում» խաղացել է 2001-1007 թվականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում