«Ծիծաղի օրը» ներկայացվել է «Բարսելոնայի» նոր համազգեստը (լուսանկար)

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Իսպանիայում նշում են Ծիծաղի օրը, և տեղական մամուլը հումորներ է անում նաև ֆուտբոլային թեմայով։

Կատալոնական «El Mundo Deportivo» պարբերականը հրապարակել է այն մարզահագուստի էսքիզները, որով, ըստ պարբերականի, «Բարսելոնան» ելույթ է ունենալու 2016/17 մրցաշրջանում։

«Յուրաքանչյուր մարզահագուստ կարժենա 183 եվրո։ Ազգանունով և մեջքին գրված համարով մարզահագուստի արժեքը 210 եվրո կլինի, իսկ երկուսը գնելու դեպքում կստանաք 25 ցենտ զեղչ։

Մարզահագուստի վրա տեղ է թողնված տիտղոսային հովանավորի համար, որն այս պահին «Qatar Airways»-ն է։ Սակայն նրանց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ հենց 2016-ի ամռանն էլ ավարտվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում