Sky Sport. Շումախերը լալիս է, երբ լսում է կնոջն ու երեխաներին

«Sky Sport F1»-ի լրագրող Անտոնիո Բոսելին, հղում կատարելով «Corriere della Sera» պարբերականի իր գործընկեր Ջորջիո Տերուցիին, պատմել է, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը լաց է լինում, երբ լսում է հարազատների ձայները։

Ամռան վերջին գերմանացի արշավորդը, ով դահուկներից ընկնելու հետևանքով գլխի ծանր վնասվածք էր ստացել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013-ի դեկտեմբերի 29-ին, վերականգնողական կլինիկայից տեղափոխվել էր տուն՝ ապաքինումն այնտեղ շարունակելու։

«Իմ գործընկեր Ջորջիո Տերուցին պատմեց, որ Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ ու երեխաների ձայները։ Թվում է, թե դա տխուր նորություն է, բայց դա ցույց է տալիս, որ նա կյանք է վերադառնում»,-գրել է Բոսելին Twitter-ի իր էջում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում