Պաշտոնական. Տորրեսը վերադառնում է «Ատլետիկո»

Վարձավճարով իտալական «Միալնում» հանդես եկող հարձակվող Ֆերնանդո Տորրեսը վերադառնում է իր հայրենի «Ատլետիկո», տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Իսպանացի հարձակվողը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», Ա Սերիայում մասնակցել է 10 հանդիպման և մեկ գոլ խփել։

«Ատլետիկոն» վարձակալել է Տորրեսին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Տորրեսն իր կարիերան սկսել է հենց «Ատլետիկոյում» 17 տարեկանում և 244 հանդիպում անցկացրել մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելը։

Վարձակալական պայմանագիրը պաշտոնական կդառնա հունվարի 5-ին,, երբ Տորրեսը բուժզննում կանցնի մադրիդյան ակումբում, և Իտալիայում բացված կլինի ձմեռային տրանսֆերային պատուհանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում