Գործակալ. Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայում և Անգլիայում

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` Յուրայի ծառայություններով հետաքրքրած են գերմանական ակումբները, մասնավորապես` «Հաննովերը»:

«Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայում և Անգլիայում: Ձմռան ընթացքում պարզ կդառնա` նա կմնա՞ «Սպարտակում», թե՞ կտեղափոխվի այլ եվրոպական ակումբ: Ամեն կախված է առաջարկների բնույթից: 

Այժմ Յուրան խաղում է «Սպարտակում», վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղերին է մասնակցել, մարզավիճակ է հավաքում, բայց եթե լինեն լավ առաջարկներ, մենք դրանք կքննարկենք»,-ասել է Վալերի Հովհաննիսյանը «Чемпионат.com» թղթակցի հետ զրույցում:

Հավելենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովիսյանը մասնակցել է 7 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում