Մոնտոլիվո. «Միլանի» և «Ռեալի» միջև չեն կարող լինել ընկերական խաղեր

«Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն «Ռեալի» հետ դեկտեմբերի 30-ին, Դուբայում կայանալիք ընկերական խաղից առաջ հասկացրել է, որ իր թիմը մարտական է տրամադրված:

«Կարծում եմ` հիանալի է նման ընկերական հանդիպում անցկացնելը: Եթե իհարկե կարելի է այս խաղը համարել ընկերական, չէ՞ որ «Միլանի» և «Ռեալի» միջև չեն կարող լինել ընկերական հանդիպումներ:

Այս խաղը մեզ կօգնի Իտալիայի առաջնության վերսկսումից առաջ պատրաստ լինել: Սա լավ թեստ է, որ ցույց կտա` դադարից հետո մենք ինչպիսի՞ մարզավիճակում ենք»,-Մոնտոլիվոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում