Յուրա Մովսիսյանի գոլը երկրորդ տեղում է (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանի՝ «Ռուբինի» դեմ խաղում խփած գոլը (1:2) Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուների քվեարկությամբ հայտնվել է երկրորդ տեղում։

Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկությամբ թիմի՝ ընթացիկ տարվա լավագույն գոլ է ճանաչվել Դենիս Գլուշակովի գնդակը, որը ևս խփվել է «Ռուբինի» դեմ խաղում։

Գլուշակովի գոլը ստացել է ձայների 53.8% տոկոսը, Մովսիսյանի գոլի օգտն քվեարկել է երկրպագուների 23.9 %-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում