Լոպես. Մաղթում եմ, որ Ռոնալդուն ստանա «Ոսկե գնդակը»

«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը իր նախկին ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ այսօր Դուբայում կայանալիք ընկերական հանդիպումից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին։

-Սա ինձ համար գերազանց հանդիպում կլինի, չէ՞ որ հանդիպելու եմ իմ նախկին թիմին։ Սա կլինի երկու մեծ ակումբների փայլուն հանդիպում։

-«Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայում, Աշխարհի ակումբային առաջնությունում։ Սա լուրջ ստուգում կլինի մեզ համար, մարտահրավեր։ Մենք ամեն ինչ կանենք մեզ լավագույն կողմով ցույց տալու համար։

Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոբնալդուին, ապա ես մաղթում եմ նրան, որ այս տարի ևս ստանա «Ոսկե գնդակը»։ Իսկ մեզ համար այսօր «Ռեալին» հաղթելը հոգեբանորեն շատ կարևոր կլինի,-նշել է Լոպեսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում