«Միլանն» ընդհատեց «Ռեալի» հաղթարշավը (տեսանյութ)

Դուբայի «Զե Սևենս» մարզադաշտում կայացավ Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» ընկերական հանդիպումը: Ֆիլիպո Ինձագիի սաները 4:2 հաշվով հաղթանակ տոնեցին` այդպիսով ընդհատելով «Ռեալի»` 22 խաղից բաղկացած հաղթարշավը:

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ժերեմի Մենեզը, 7 րոպե անց Ստեֆան Էլ-Շարաավին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 35-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկրորդ կեսում մեկական գոլով աչքի ընկան կրկին Ստեֆան Էլ-Շարաավին և Ջամպաուլո Պացինին: Վերջնական հաշիվը ձևակերպեց Կարիմ Բենզեման` 84-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Ընկերական հանդիպում

«Ռեալ»-«Միլան»` 2:4
Գոլերը`  Մենեզ 24՛ (0:1), Էլ-Շարաավի 31՛ (0:2), Ռոնալդու 35՛ (1:2),  Էլ-Շարաավի 50՛ (1:3), Պացինի 73՛ (1:4), Բենզեմա 84՛, 11 մետրանոց (2:4). 

«Ռեալ». Նավաս (Կասիլյաս, 46), Արբելոա (Կարվախալ, 46), Վարան (Պեպե, 46), Նաչո, Կոենտրաու  (Լյորենտե, 46), Խեսե, Խեդիրա (Կրոս, 46), Իսկո (Լյորենտե, 64), Իլյարամենդի (Ռոդրիգես, 46), Ռոնալդու (Բեյլ, 46), Էրնանդես (Բենզեմա, 46):

«Միլան». Դիեգո Լոպես (Ագացի, 46), Բոներա (Ձակարդո, 46), Մեքսես, Սապատա (Ալեքս, 46), Ալբերտացի (Արմերո, 46), դե Յոնգ (Պոլի, 46), Մոնտոլիվո (Էսյեն, 46), Մունտարի (Մաստուր, 76), Բոնավենտուրա (Պացինի, 46), Մենեզ (Նյանգ, 46), Էլ-Շարաավի (Սապոնարա, 68):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում