Պաշտոնական. Չերչին տեղափոխվեց «Միլան» (լուսանկար)

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեսիո Չերչին այսօր պաշտոնապես համալրել է «Միլանի» կազմը: Իտալական ակումբի` Twitter-ում պաշտոնական էջի հաղորդմամբ` Չերչին «Միլանի» հետ կես տարվա պայմանագիր է կնքել: 27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու վարձավճարով:

Հիշեցնենք, որ «Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսն էլ կես մրցաշրջան վարձավճարով հանդես է գալու «Ատլետիկոյում»: Չերչին ավելի վաղ խաղացել է «Ռոմայում», «Բրեշիայում», «Ատալանտայում», «Ֆիորենտինայում» և «Տորինոյում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում