Հեմիլթոն. Դժվար է հավատալ, որ անցել է 30 տարի (լուսանկար)

«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը դժվարանում է հավատալ, որ արդեն 30 տարեկան է: Ծննդյան օրվա կապակցությամբ Հեմիլթոնը գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում:

«Դժվար է հավատալ, որ անցել է 30 տարի: Այնքան շատ են հրաշալի հիշողությունները: Ես ապրում եմ իմ կյանքով և շնորհակալ եմ այս տարիների համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գեղեցիկ մայրիկին, ով ինձ լույս աշխարհ է բերել և հայրիկին, ով այդքան լավն է:

Հույս ունեմ` առջևում երկար տարիներ և հիշողություններ են: Ցանկանում եմ` բոլորս բուժենք այս աշխարհը և հույս ունեմ` դա շատ հեռու ապագայում չի լինելու: Ուզում եմ բոլոր երեխաները լինեն այնքան առողջ, որքան ես եմ եղել: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Մենք հաղթում և պարտվում ենք միասին: Ես շարժվում եմ դեպի երրորդ չեմպիոնությունը»,-գրել է Հեմիլթոնը և հրապարակել է ներկայացված լուսանկարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում