«Տորինոն» և «Միլանը» մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Տորինոն» և «Միլանը» մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Տորինոյին»:

Ֆիլիպո Ինձագիի թիմը բավականին արագ առաջ անցավ հաշվի մեջ. 3-րդ րոպեին Ժերեմի Մենեզը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Նախքան ընդմիջման գնալը հյուրերը մնացին տասը հոգով. առաջին խաղակեսին ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Մատիա դե Շիլյոն: «Միլանը» կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը մինչև 81-րդ րոպեն, երբ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Կամիլ Գլիկը:

Այժմ «Միլանն» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 13-րդ տեղում է` ակտիվում ունենալով 19 միավոր:

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Տորինո»-«Միլան»` 1:1
Գոլերը` Գլիկ 81՛ – Մենեզ 3՛ (11 մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում