«Միլանը» հետ է կանչել Քինգսլի Բոատենգին

«Միլանը» հետ է կանչել Քինգսլի Բոատենգին

Իտալական «Միլանը» օգտվել է վարձավճարով այլ թիմում խաղացող իր ֆուտբոլիստի վարձակալականպայմանագրի ընձեռած հնարավորությունից և ետ է կանչել հոլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբում խաղացող Քինգսլի Բոատենգին։

Վարձակալական պայմանագիրը նախատեսված է եղել մեկ մրցաշրջանի համար, սակայն ունեցել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միակողմանիորեն ընդհատվելու հնարավորություն, ինչն էլ օգտագործել է իտալական ակումը։ Այդ մասին հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը։

Միաժամանակ, «Football Italia»-ի տեղեկություններով, Բոատենգը չի մնա «Միլանում» մինչև մրցաշրջանի ավարտը, այլ վարձավճարով կուղևորվի Բ Սերիայի «Բարի» ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա գանացի հարձակվողը Հոլանդիայի առաջնության 14 խաղում խփել է մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում