«Արարատը» շարունակում է նախապատրաստական մարզումները

«Արարատը» շարունակում է նախապատրաստական մարզումները

«Արարատը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Հունվարի 13-ին և 14-ին մեր թիմը մարզվել է Ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում, իսկ այսօր մարզումն անցկացրել է «Միկա» մարզահամալիրում: Այս մասին տեղեկացնում է ակումբի Facebook-յան էջը: «Արարատի» կազմում մարզվում են դարպասապահ Կարեն Իսրայելյանը և հարձակվող Արեգ Ազատյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Արարատն» ունի 7 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հավելենք, որ հունվարի 18-ին «Արարատը» կմեկնի Սոչի, որտեղ մինչև հունվարի 31-ը կանցկացնի այս տարվա առաջին արտագնա ուսումնամարզական հավաքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում