Օզբիլիսը կարող է տեղափոխվել Թուրքիա

Օզբիլիսը կարող է տեղափոխվել Թուրքիա

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես գրում է թուրքական «Hurriyet» պարբերականը, 24-ամյա ֆուտբոլիստի հայրը մեկնել է Ստամբուլ՝ բանակցելու «Բեշիկթաշի» նախագահի հետ։

Հիշեցնենք, որ Օզբիլիսն ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից։ Բժիշկները կարծում են, որ նա կկարողանա դաշտ վերադառնալ մարտին կամ ապրիլին։

«Բեշիկթաշը» Թուրքիայի առաջնությունում երկրորդ տեղում է և մեկ միավորով է զիջում առաջատար «Ֆեներբախչեին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում