«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում

«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում

Այսօր` հունվարի 18-ին, «Արարատը» մեկնում է Սոչի, որտեղ մինչև հունվարի 31-ը կանցկացնի այս տարվա առաջին արտագնա ուսումնամարզական հավաքը: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Սոչիում «Արարատը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:

«Արարատի» ուսումնամարզական հավաքին մասնակցելու են հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ. Արամ Հայրապետյան, Կարեն Իսրայելյան:

Պաշտպաններ. Վահե Մարտիրոսյան, Գորիկ Խաչատրյան, Ջամել Ուոլես, Կարեն Խաչատրյան, Արարատ Պողոսյան, Նագուի Բոուրաս:

Կիսապաշտպաններ. Դավիթ Գրիգորյան, Արմեն Դերձյան, Մհեր Սահակյան, Բրայան դե լա Ֆուենտե, Կարլո Չուեկա, Նիկոլաս Պրոեսման, Եվգենի Մորոզ, Վիկտոր Գարզա, Ռաֆի Կայա:

Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Դավիթ Ղանդիլյան, Արեգ Ազատյան:

Ռուսաստանում «Արարատին» կմիանան իրանցի ֆուտբոլիստներ Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, Ամիրի Շոեիբը և Սաման Աղազամանին: «Արարատի» կազմում հավաքին կմասնակցի նաև Ֆրանսիայից ժամանած հայազգի 20-ամյա կիսապաշտպան Ռաֆի Կայան, ով շարունակում է փորձաշրջան անցնել: Պաշտպան Սուլեյմանե Կոնեն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով թիմի հետ չի մեկնի Սոչի, իսկ կոտդիվուարցի ֆուտբոլիստը «Արարատին» կմիանա Երևանում` ուսումնամարզական հավաքից հետո:

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն առաջնության 15-րդ տուրից հետո «Արարատն» ունի ընդամենը 7 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում