«Միլանն» արձանագրել է 37 տարում վատագույն մեկնարկը

«Միլանն» արձանագրել է 37 տարում վատագույն մեկնարկը

Ինչպես արդեն հայտնել ենք, «Միլան» իր դաշտում այսօր նվազագույն հաշվով (0:1) պարտվեց «Ատլանտային» Իտալիայի առաջնության 19-րդ տուրի  շրջանակներում տեղի ունեցած խաղում։

Այսպիսով, «Ռոսոներիները» այս տարում չեն կարողացել հաղթանակ տանել անցկացրած երեք հանդիպումներից և ոչ մեկում։ Ակումբն առաջին անգամ է նման ցուցանիշ արձանագրում վերջին 37 տարում՝ սկսած 1976 թվականից։ Ֆիլիպո Ինձագիի սաներն այս տարի պարտվել են նաև  «Սասուոլոյին» (1:2) և ոչ-ոքի են խաղացել «Տորինոյի» հետ (1:1)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում