«Տորո Ռոսսոն» ներկայացրել է հոբելյանական տաբերանշանը (լուսանկար)

«Տորո Ռոսսոն» ներկայացրել է հոբելյանական տաբերանշանը (լուսանկար)

«Տորո Ռոսսոն» «Ֆորմուլա 1»-ում հոբելյանական` 10-րդ մրցաշրջանի կապակացությամբ տարբերանշան է ներկայացրել:

«2015 թվականը մեզ համար յուրահատուկ մրցաշրջան է, քանի որ մենք արդեն տասը տարի է` «Ֆորմուլա 1»-ում ենք: Հույս ունենք` այս հոբելյանը մրցաշարում ուժեղ ելույթներով կտոնենք: Բացի այդ, ներկայացնում ենք հատուկ տարբերանշանը, որն այս տարվա ընթացքում հաճախ եք տեսնելու:

Եթե հաշվի առնենք մրցաշրջան-2015-ը, ապա մենք 11 ավտոարշավորդի համար ճանապարհ ենք հարթել դեպի «Ֆորմուլա 1»: Մեզ չի հուզել այն, թե որտեղից են նրանք` Եվրոպայի՞ց, Ամերիկայի՞ց, թե՞ Ավստրալիայից»,-ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում