Սուսոն առաջին մարզումն է անցկացրել «Միլանում» (լուսանկարներ)

«Միլանի» նորեկ Սուսոն այսօր առաջին անգամ մարզվել է Ֆիլիպո Ինձագիի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն օրերս է «Լիվերպուլից» տեղափոխվել «Միլան», իտալական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է 4,5 տարվա համար: «Միլանի» այսօրվա մարզմանը մասնակցել է նաև Մայքլ Էսյենը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սասուոլոյի» հետ գավաթային հանդիպումը:

Հավելենք, որ հունվարի 24-ին, Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» Հռոմում մրցելու է «Լացիոյի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում