Արազ Օզբիլիսն ապաքինումը կշարունակի Թուրքիայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակելու է ապաքինվել Թուրքիայում. այս մասին տեղեկանում ենք մոսկովյան ակումբի պաշտոնական կայքից:

Ծնկի վիրահատությունից հետո վերականգնողական կուրս անցնող Օզբիլիսը Թուրքիա է մեկնելու «Սպարտակի» երկրորդ թիմի հետ: Նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արազն ապաքինման կուրսն անցնում է Խավիեր Նոյ Սալսեսի գլխավորությամբ, վերջինս այժմ աշխատում է «Սպարտակ 2»-ի հետ:

Հունվարի 8–ից 16–ը Օզբիլիսն անցել էր անհատական աշխատանքի հերթական փուլը, որից հետո «Սպարտակի» բժշկական բաժանմունքի ղեկավար Միխայիլ Վարտապետովն ակումբի պաշտոնական կայքին հայտնել է` Օզբիլիսի ապաքինումն անցնում է նախատեսված ծրագրով և դրական տեղաշարժով: Այսպիսով, ապաքինման վերջին փուլն Արազ Օզբիլիսը կանցնի Խավիեր Սալսեսի ղեկավարությամբ, որից հետո հնարավորություն կունենա միանալու ընդհանուր կազմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում