«Արարատին» են միացել նոր խաղացողներ

Երևանի «Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Սոչիում, տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Թիմը ՌԴ-ում կմնա մինչև հունվարի 31-ը:

Սոչիում «Արարատին» են միացել են իրանցի ֆուտբոլիստներ Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, Ամիրի Շոեիբը և Սաման Աղազամանին:

«Արարատի» կազմում փորձաշրջան է անցնում 29-ամյա ուկրաինացի կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Վոլչկովը, ով խաղացել է ուկրաինական մի շարք ակումբներում, ինչպես նաև` Մոլդովայի «Նիստրու» ու Էստոնիայի «Լեվադիա» և «Լոկոմոտիվ» թիմերում:

Սպասվում է, որ հունվարի 25-ին «Արարատն» ընկերական հանդիպում կանցկացնի տեղի «Սոչի» թիմի հետ: Եվս մեկ խաղ պլանավորված է հունվարի 30-ին. մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում