Սպալետին կարող է դառնալ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է փոխարինել թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին Լուչիանո Սպալետիով։

Ինչպես գրում է իտալական «La Repubblica» պարբերականը, «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը «ռոսոներիներին» գլխավորելու հիմնական հավակնորդն է։ Բացի այդ, մոտ ժամանակներս նանակված է Բեռլուսկոնիի և Սպալետիի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են համագործակցության հավանականությունը։

Իտալական աղբյուրները նաև հավաստիացնում են, որ «Միլանի» հեղինակավոր ֆուտբոլիստները բացահայտորեն ընդդիմանում են Ինձագիին։ Նույն պատճառով ավելի վաղ գլխավոր մարզչի աշխատանքը թողել էր նաև Կլարենս Զեեդորֆը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում