Սոչիում շարունակվում է «Արարատի» ուսումնամարզական հավաքը (տեսանյութ)

«Արարատը» շարունակում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին պատրաստվել Սոչիում, որտեղ կմնա մինչև հունվարի 31-ը: Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի մարզումներից որոշ դրվագներ:

Հիշեցնենք, որ նախնական ծրագրի համաձայն` հունվարի 25-ին «Արարատն» ընկերական հանդիպում կանցկացնի տեղի «Սոչի» թիմի հետ: Եվս մեկ խաղ պլանավորված է հունվարի 30-ին, սակայն երկրորդ մրցակիցը դեռ հայտնի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում