«Լացիոն» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ «Լացիո»-«Միլան» հանդիպումը:

Հյուրերն արդեն 4-րդ րոպեին առաջ անցան հաշի մեջ. աչքի ընկավ Ժերեմի Մենեզը: «Միլանի» համար այս խաղում սա առաջին և վերջին գոլն էր: Երկրորդ խաղակեսում Մարկո Պարոլոյի դուբլի և Միրոսլավ Քլոզեի գոլի շնորհիվ «Լացիոյին» հաջողվեց կամային հաղթանակ տոնել և վաստակել հերթական 3 միավորը:

Այժմ «Լացիոն» ունի 34 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել է 3-րդ հորիզոնական, իսկ «Միլանը» մնաց 26 միավորով` դեռևս 8-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լացիո»-«Միլան»` 3:1
Գոլերը` Պարոլո 47՛, 81՛, Քլոզե 51՛ – Մենեզ 4՛
Հեռացում` Մեքսես 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում