Ինձագի. Հրաժարական կտայի, եթե իմանայի, որ պատճառը ես եմ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հիասթափված է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Լացիոյի» դեմ հանդիպման արդյունքից։ «Ռոսոներիներն» այդ խաղում պարտվեցին 1։3 հաշվով։ Նա նաև հայտարարել է, որեթե իրեն համարեր թիմի անհաջողությունների պատճառը, ապա հրաժարական կներկայացներ։

-Տղաները խաղացին ինչպես կարողացան, սակայն ոչինչ չստացվեց։ Սա սարսափելի հանդիպում էչ։ Նման դեպքերում պետք է մոռանալ անհաջողության մասին ևպատրաստվել հաջորդ հանդիպումներին։ Շուտով մենք կհանդիպենք «Լացիոյին» գավաթային խաղում, և վրեժ լուծելու հնարավորություն կլինի։

Վաղուց հրաժարական ներկայացրած կլինեի, եթե մտածեի, որ խնդիրն իմ մեջ է՝ որպես մարզչի։ Բայց թիմն ինձ հավատում է։ Մենք ոչ վաղ անցյալում հավասար պայքարել ենք «Նապոլիի» և «Ռոմայի» դեմ, ինչը խոսում է մեր իրական մակարդակի մասին,-Ինձագիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում