Ինձագիի ապագան կախված է «Լացիոյի» դեմ խաղից

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին  կարող է ազատվել աշխատանքից, եթե Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Լացիոյի» դեմ խաղում թիմն անհաջող հանդես գա, գրում է «Gazzetta dello Sport» պարբերականը։ Հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 27-ին։

Երեկ «Միլանը» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում 1։3 հաշվով պարտվեց «Լացիոյին»։ Մրցաշարային աղյուսակում «ռոսոներիները» 9-րդ տեղում են և առաջատար «Յուվենտուսին» զիջում են 20 միավորով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինձագիին «Միլանի» ղեկին փոխարինելու գլխավոր հավակնորդը Լուչանո Սպալետին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում